Նախագահը շնորհավորել է ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին 90-ամյակի առթիվ


14:46 , 5 փետրվար, 2014

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ Aysor.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

«Փայլուն ակադեմիական կրթությունը, երկրորդ աշխարհամարտում անցկացրած չորս տարիները Ձեզ դարձրել են մեր կերպարվեստի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը, ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք և ով չի դադարում հիանալ ու հիացնել բնության հրաշք պատկերներով:

Հոբելյանական տարեդարձի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: