Մովսիսյանն ու Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում մեկնել են Պորտուգալիա


14:28 , 5 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Մոսկվայի «Սպարտակ»-ն ուղևորվել է Պորտուգալիա, որտեղ անցկացնելու է այս տարվա երկրորդ միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Թիմի կազմում Պիրենեյան թերակղզի են մեկնել 27 ֆուտբոլիստներ, այդ թվում և Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:

Պորտուգալիայում թիմը մասնակցելու է The Atlantic Cup մրցաշարին: «Սպարտակ»-ը հանդիպումներ է անցկացնելու իսլանդական «Հաֆնարֆյորդուր»-ի (փետրվարի 9), դանիական «Միդտյուլան»-ի (փետրվարի 11) և «Կոպենհանգեն»-ի (փետրվարի 13), շվեդական «Հելսիկբորգ»-ի (փետրվարի 15) հետ: