14:21 , 5 փետրվար, 2014
Հիսուս պատասխանեց.
-… Եթե ուզում ես հավիտենական կյանքը մտնել, պահի՛ր պատվիրանները:
Նա հարցրեց.
-Ո՞ր պատվիրանները:
Հիսուս ասաց.
-Հետևյալները. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, մեծարի՛ր քո հորն ու մորը» և «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»:
Երիտասարդն ասաց.
-Այդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ. ինձ դեռ ի՞նչ է պակասում:
Հիսուս պատասխանեց.
-Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ինչ որ ունես, և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, և ապա արի՛ իմ հետևից:
Երիտասարդը երբ այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս իր աշակերտներին ասաց.
-Հաստա՛տ իմացեք, որ հարուստը շատ դժվար պիտի մտնի երկնքի արքայություն: Ավելին ասեմ ձեզ. պարանը շատ ավելի հեշտ կմտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայություն:
(Մատթեոսի ավետարան 19:16-24)