13:40 , 5 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Պրագայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի կազմակերպմանը, գրում է lenta.ru-ը:
Չեխիայի մայրաքաղաքի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ եթե Յանուկովիչը ժամանի քաղաք, տեղական իշխանությունները ոչ մի միջոցառում անց չեն կացնելու նրա այցի կապակցությամբ: Գուդեչեկն աբսուրդ է անվանել այն փաստը, որ Ուկրաինայի նախագահը վայրէջք կատարի Չեխիայի հետկոմունիստական առաջին նախագահ Վացլավ Հավելի անունը կրող օդանավակայանում:
Բացի այդ, Պրագայի քաղաքապետարանը որոշել է Ուկրաինայի ընդդիմությանը 24.6 հազար դոլար փոխանցել՝ որպես մարդասիրական օգնություն: