Հոգեբանական թեստ. Ինչպիսին եք Դուք շրջապատի աչքերում


20:29 , 5 փետրվար, 2014

Երկար մի մտածեք, հիմնվեք միայն Ձեր զգացողությունների վրա և ընտրեք այն նկարը, որը Ձեզ ավելի համակրելի է թվում:


1. Առատաձեռն ու բարոյական 

Դուք փորձում եք ավելի լավը դառնալ: Դուք շատ բարձր հավակնություններ և չափանիշներ ունեք: Մարդկանց կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է շփվել, սակայն ամենից դժվարը Ձեր շփումն է սեփական անձի հետ: Դուք մեծ եռանդով աշխատում եք, բայց եսասեր չեք: Դուք սիրում եք, մինչև որ Ձեզ չեն վիրավորում, այնուհետև, միևնույնն է, շարունակում եք սիրել: Շատ քիչ մարդիկ են կարող ըստ արժանվույն գնահատել Ձեր արարքները:

 

2. Հետաքրքիր և ճշմարտախոս

Դուք պատասխանատու անձնավորություն եք, ով սիրում է հոգ տանել ուրիշների մասին: Դուք հավատում եք ազնիվ աշխատանքին և հեշտությամբ եք Ձեզ վրա վերցնում պատասխանատվությունները: Դուք մարդկանց վստահություն եք ներշնչում:

 

3. Խելացի և մտածկոտ  

Դուք հիասքանչ մտածող եք: Ձեր տեսակետների շուրջ սիրում եք մտածել միայնության մեջ: Դուք ինտրովերտ եք: Երևույթներին երբեք մակերեսորեն չեք վերաբերվում: Միշտ փորձում եք ճիշտ վարքագիծ ցուցաբերել, նույնիսկ եթե հասարակության մեծ մասը Ձեզ հետ համաձայն չէ:  

 

4. Խորաթափանց և փիլիսոփայական 

Դուք շատ յուրահատուկ անձնավորություն եք: Ձեր վարքը շատ բնազդային և նույնիսկ մի փոքր տարօրինակ է: Ձեզ հաճախակի սխալ են հասկանում և կարող են վիրավորել: Չափազանց էմոցիոնալ եք:

 

5. Ինքնավստահ և իշխող  

Դուք շատ անկախ անձնավորություն եք: Ձեր սկզբունքը՝ «Ինքս կանեմ»: Հույսը դնում եք միշտ Ձեզ վրա: Գիտեք՝ ինչպես ուժեղ մնալ ինքներդ Ձեզ և սիրելի մարդկանց համար: Դուք ուրիշներից պահանջում եք միայն այն, որ նրանք Ձեզ հետ ազնիվ լինեն: Դուք պատրաստ եք ընդունել ճշմարտությունը:

 

6. Բարի և զգացմունքային  

Դուք հեշտությամբ եք շփման մեջ մտնում մարդկանց հետ: Դուք շատ ընկերներ ունեք և սիրում եք հետաքրքիր դարձնել նրանց կյանքը: Մարդիկ շատ հանգիստ և խաղաղ են զգում իրենց Ձեր կողքին: Ձեզ ավելի շատ է սեր է հարկավոր, քան որևէ այլ մեկին: Դուք պատրաստ եք սիրել նրանց, ովքեր չեն կարող պատասխանել Ձեզ նույն զգացմունքով:

 

7. Երջանիկ և անվրդով 

Դուք նրբանկատ, հասկացող անձնավորություն եք: Ուշադիր լսում եք և չեք քննադատում: Դուք կարծում եք, որ յուրաքանչյուր անձնավորություն այս կյանքում ունի իր սեփական ճանապարհը: Կարողանում եք դիմակայել սթրեսներին, հազվադեպ եք նյարդայնանում: Միշտ շատ լավ ժամանակ եք անցկացնում, բայց երբեք չեք թեքվում Ձեր ճանապարհից:  

 

8. Գրավիչ և աշխույժ  

Դուք ուրախ, զվարճալի անձնավորություն եք: Աշխարհի հետ գտնվում եք ներդաշնակության մեջ: Երբեք որևէ բան չեք պլանավորում: Անչափ սիրում եք արկածների մեջ հայտնվել: Հաճախակի եք զարմացնում մարդկանց, շատ հետաքրքրասեր եք: Եթե Ձեզ որևիցե երևույթ հետաքրքրել է, ապա չեք հանգստանա, մինչև մանրակրկիտ կերպով այն չուսումնասիրեք:

 

9. Իրական լավատես և հաջողակ 

Դուք հավատում եք, որ կյանքն իրական պարգև է և փորձում որքան հնարավոր է շատ գործեք և օգտվեք այն ամենից, ինչ Ձեզ տրված է: Դուք անչափ հպարտ եք Ձեր ձեռքբերումներով: Սիրելիի հետ պատրաստ եք կիսել և՛ երջանկությունը, և՛ տխրությունը: Դուք իրատես եք, օգտագործում եք յուրաքանչյուր հնարավորությունը մարդկանց ներելու, սովորելու և զարգանալու համար: