13:22 , 5 փետրվար, 2014
Yerkir.am-ը գրում է.
Երեկվանից լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են լինում քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանի վերաբերյալ, որոնցում հիմնականում շոշափվում է վերջինիս կապը Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ:
Yerkir.am-ը տեսակապով զրուցել է ԱՄՆ-ն ում գտնվող Գոռ Վարդանյանի հետ և նրանից ստացել մի քանի հարցերի պատասխաններ:
-Այս օրերին շատ է խոսվում, քննարկվում Ձեր և հատկապես Ձեր ֆեդերացիայի մասին:
-Այո, այս օրերին շատ է իմ անունը շոշափվում, ես չէի զցանակա, որ իմ անունը կապեին այս ամենի հետ, ես ինքս պարկեշտ մարդ եմ և իմ կերպարով փորձել եմ օրինակ ծառայել բոլորին: Բազմահազար երեխաների բանակ և ծնողների թիմ վստահում է ինձ և իմ ֆեդերացիային : Սակայն մարդիկ փորձում են Իսրայել Սարգսյանի դեպքը կապել իմ անվան հետ, այնպիսի տպավորություն է, որ մեր ղեկավարությունը չի սիրում այն մարդկանց, ովքեր լավ գործ են անում և ամեն կերպ փորձում են այդ մարդկանց վարկաբեկել, արհեստական անախորժություններ ստեղծել նրա համար: Ես վատ տրամադրված չեմ նման մարդկանց հանդեպ, պարզապես կոչ եմ անում նրանց` չլցվել չարությամբ և սիրել մարդկանց:
-Ի՞նչ կապ ունի Իսրայել Սարգսյանը Ձեր և ՁԵր ֆեդերացիայի հետ:
-Իսրայելը մեր ֆեդերացիայի անդամ է եղել , ղեկավարել է մարզիկներից բաղկացած անվտանգության համակարգը, սակայն նրա լիազորությունները դադարեցվել են դեռևս դեկտեմբերի 30-ին: Հունվարի 1-ից, երբ Երևանին հարակից բազմաթիվ խաղատներ փակվեցին, մեր աշխատակիցներից մոտ 100-ը աշխատանքից զրկվեցին, նրանց թվում էր նաև Իսրայելն, ով մի քանի խաղատների անվտանգության պատասխանատուն էր: Եթե նա քրեորեն պատժելի ինչ-որ արարք է գործել, թող պատժեն, ես ինքս կօգնեմ իրավապահներին բացահայտել դա, ես ինքս սպա եմ և ամեն ինչ անում եմ, որ մեր երկրում օրինականություն տիրի , եթե ինչ-որ մեկը թույլ է տալիս իրեն նման արարք գործել` թող օրենքի ողջ խստությամբ պատժվի: Իսրայելի նման բազմաթիվ տղաներ ունենք, մենք չենք կարող բոլորին հետևել, դրա համար ոստիկանություն կա, թող գտնեն` բռնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ