Գաղտնալսման պատճառով Էրդողանը հեռացրել է իր 23 թիկնապահներին


11:27 , 5 փետրվար, 2014

Aysor.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը ապահովող 23 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:

Թիկնապահների հեռացումը պայմանավորված է Թուրքիայի վարչապետի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերման հետ:

Վարչապետի խոսակցությունների գաղտնալսման վերաբերյալ հատուկ զեկույցը նախորդ շաբաթ ուղարկվել է դատախազություն:

Նշվում է, որ հեռացվել են Էրդողանին անմիջապես ուղեկցող թիկնապահները և նրանք, ովքեր հսկել են աշխատասենյակների տեսախցիկները: