11:21 , 5 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Հարավային և Հյուսիսային Կորեաները համաձայնության են եկել` թույլ տալու 1950-53 թվականների Կորեական պատերազմի հետևանքով բաժանված մի շարք ընտանիքների անդամներին հանդիպել միմյանց, տեղեկացնում է Ռոյթերզը:
Ընտանիքների վերամիավորումը տեղի է ունենալու փետրվարի 20-ից 25-ը Կումգան լեռան վրա՝ երկու երկրների սահմանագծին: Նախորդ վերամիավորումների ժամանակ մոտ 100 ընտանիքների թույլ է տրվել հանդիպել իրար:
Մոտ 70 հազար հարավկորեացիներ ցանկություն են հայտնել հանդիպել սահմանից այն կողմ բնակվող իրենց կորած հարազատներին: Հաջողակներն ընտրվում են վիճակահանության միջոցով: