11:00 , 5 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համամիտ էիր կուսակից, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, որ գազի թեման Հայաստանում տաբու է:
Tert.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, ով 4 ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ ԱԺ օրակարգ է մտցրել «ՀայՌուսգազարդ»-ի կուտակած 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծ, ասաց, որ այս տարիների ընթացքում հանրությունից թաքուն, քաղաքական ուժերից գաղտնի գործարքներ են արվել՝ գազային մութ պատմությունների հետ կապված։
«Եվ եթե Կառավարությունը վախենալու ոչինչ չունի, գտնում է, որ ինչ արել է, արել է օրենքի շրջանակներում, ի՞նչն է խանգարում խորհրդարանական մեծամասնությանը քվեարկել «կողմ»»,– ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ