12:12 , 5 փետրվար, 2014
Նկատե՞լ ես, որ նյարդայնացնում ես քո ֆեյսբուքյան ընկերներին:
Facebook սոցցանցի 10-րդ ամյակին ընդառաջ, «Pew» հետազոտական կենտրոնի կողմից նախորդ շաբաթ հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, քո ընկերներին նյարդայնացնում է, օրինակ, երբ հրապարակում ես ընկերներիդ երեխաների լուսանկարները՝ առանց նրանց թույլատվության, կամ երբ քո մասին չափազանց շատ անձնական տեղեկություներ ես հրապարակում:
Երեխաներ ունեցող ֆեյսբուքյան օգտատերերի 57%-ը նշել է, որ իրենց երեխաների լուսանկարները՝ առանց իրենց թույլատրության հրապարակելը ուրիշների կողմից իրենց համար անընդունելի է: Պրինսթոնի հարցումների հետազոտությունների ասոցիացիայի կողմից օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներ են անցկացվել ֆեյսբուքյան 960 օգտատերի միջև: Հարցման անճշտությունների սահմանը հաշվարկվում է +(–)3,5%:
Ֆեյսբուքյան օգտատերերը նաև տանել չեն կարողանում, երբ
Օգտատերերի ավելի փոքր տոկոսը նշել սոցցանցում հասարակական ճնշումների մասին, ինչպես օրինակ, չափից շատ կիսվելու (share) ճնշումը, կամ գրառումների հրապարակումը, որին հաջորդում է մեկնաբանությունների տարափը և կամ ուրիշների կողմից հրապարակումների տակ մեկնաբանություն թողնելու անսպառ գործընթացը:
Չափից շատ հրապարակումներ անող մարդկանց մասին դժգոհություններին անդրադառնալով` ավագ հետազոտող Աարոն Սմիթը, նշել է, որ պարզ չէ՝ օգտատերերին կոնկրետ հրապարակումների բովանդակությո՞ւնը, թե հրապարակման հաճախականությունն է նյարդայնացնում, սակայն նա ենթադրում է, որ երկուսը միասին:
Անցկացված նախորդ հարցումների արդյունքում պարզվել էր, որ օգտատերերի մեկ հինգերորդ մասը կա՛մ դադարեցրել է ընկերությունը, կա՛մ փակել որոշ ընկերների հրապարակումները տեսնելու հնարավորությունը՝ քաղաքական կոնտեքստի հրապարակումների պատճառով:
Հասարակական գործունեության մասին հրապարակումները չեն նյարդայնացնում:
Սմիթը նշել է, որ նրան մեծապես զարմացրել է այն փաստը, որ օգտատերերից միայն հինգ տոկոսն է նյարդայնանում հասարակական ակտիվությանը վերաբերվող գրառումներից, որոնց մեջ նրանք ներգրավված չեն:
Կանայք ու տղամարդիկ Facebook-ը սիրելու պատճառները հիմնականում կիսում են՝ չնայած կանայք նշում էին, որ այդ պատճառները հիմնականներն են:
Սոցցանցի աճը ամեն օր մեծանում է:
Ընդհանուր առմամբ, հարցման հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում մեծահասակներն ավելի շատ են օգտագործում Facebook-ը` 57%-ը, որոնցից 64%-ը սոցցանցից օգտվում է ամեն օր (համեմատության համար նշենք, որ 2010թ.-ի հարցման ժամանակ վերջին թիվը կազմում էր 51%):
Հարցման հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ`