Դուբայը զբոսաշրջային հարկ է մտցնելու


10:28 , 5 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Մարտի վերջից Դուբայը զբոսաշրջային հարկ է մտցնելու: Հավաքված միջոցներն ուղղվելու են էմիրության գովազդին և մարկետինգին: Այս մասին գրում է WAM լրատվական գործակալությունը:

«Զբոսաշրջային դիրհամը» գանձվելու է հանգստի բոլոր կացարանների՝ ներառյալ հյուրանոցների, հյուրանոցաին բնակարանների և հանգստյան տների հյուրերից: Գանձման չափը տատանվելու է մեկ գիշերվա համար 2-5.5 դոլարի սահմաններում:

Հարկն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի մարտի 31-ին: