10:18 , 5 փետրվար, 2014
Մարդիկ կորցրել են տեղի ու ժամանակի զգացողությունը:
ԱԺ որոշ պատգամավորներ, եթե մոռացել են, որ իրենք հանրային մարդիկ են, պետք է շուտափույթ հիշեցնել: ԱԺ ամբիոնը հանրության խնդիրների մասին խոսելու համար է, դուք պատգամավոր եք, որ հասարակության հարցերը քննարկեք, ոչ թե ԱԺ ամբիոնից փողոցային ժարգոն օգտագործեք ու ինքնահաստատման փորձեր անեք: Կխնդրեմ անձնական հարցերի համար ուրիշ հարթակներ ընտրեք:
Լևոն Արոնյանը երեկ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Շնորհավոր հայ ազգ, սրանք պատմական հաղթանակներ են, ես ուրախ եմ, որ մենք կրկին սկսեցինք ապրել շախմատով: Հիասթափությունը վերացել է, հույսով լեցուն սպասում ենք հաջորդ խաղին:
Ֆեյսբուքը երեկ նշում էր իր 10 տարին. ով ոնց կարողացավ շնորհավորեց: Մարկն էլ բոլորին նվեր էր արել, իրենց անցած ուղին էր վիդեոի տեսքով նվիրել բոլորին: Մի խոսքով, ՖԲ-ում երեկ մի տեսակ բարություն կար:
Երեկ հայկական պլանշետների պաշտոնական ցուցադրումն էր: Ժամանակի ընթացքում իմ կարծիքով այս պլանշետները ամբողջովին կպատրաստվեն Հայաստանում: Սա լուրջ առաջընթաց է IT տեխնալոգիաների ոլորտում: Մեր պլանշետը ունի բացի իր առավելություններից ու թերություններից ևս մեկ առանձնահատկություն. նա ամեն ինչ պարտադիր կուտակում է: