Սաակաշվիլիի կուսակցությունն իշխանության տարիներին գնել է 2 միլիարդ եվրոյի զենք. Իվանիշվիլի


09:48 , 5 փետրվար, 2014

Սաակաշվիլիի կուսակցությունն իշխանության տարիներին գնել է 2 միլիարդ եվրոյի զենք. Իվանիշվիլի168.am-ը գրում է.

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին վարչապետ, «Քաղաքացի» հասարակական կազմակերպության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ (Միխեիլ Սաակաշվիլի) «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխանության տարիներին գնել է 2 միլիարդ եվրոյի զենք: Իվանիշվիլին մանրամասնել է, որ դա տեղի է ունեցել նրանց կողմից իշխանության գալու առաջին տարիներին: Իվանիշվիլիի խոսքերով՝ ներկայումս չի մնացել զենքի այդ ծավալից 200 միլիոն դոլարի զենքը. «Նրանք կասեն, որ այդ ամենը ոչնչացվել է պատերազմի ժամանակ: Մենք նաև չենք իմացել, թե ինչ են գնել նրանք: Մենք պետք է մասնակցենք հենց այդպիսի գործընթացների, որպեսզի պետությունը ճիշտ զարգանա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ