«Ժողովուրդ». Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագիր դեռ նոր պետք է կնքվի


09:16 , 5 փետրվար, 2014

«Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու որոշման նախագիծը։ Ասել է թե՝ կառավարությունը պետք է համաձայնի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վրաստանի կառավարության հետ համապատասխան համաձայնագիր կնքի։

Սա ուշագրավ է այն առումով որ վերջին տարիներին հարևան Վրաստանը դարձել է հայերի՝ տուրիզմի կենտրոն, ամռան ամիսներին Վրաստանի ծովափնյա քաղաքներում ավելի շատ հայ կարելի է տեսնել, քան Երևանի փողոցներում։ Նույնը, սակայն, չես ասի վրացիների՝ Հայաստան այցելելու մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում