ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվել է


05:22 , 5 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

 Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցերի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով: