00:51 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Քվենտին Տարանտինոն այնուհանդերձ, կնկարահանի «Զզվելի ութնյակը», հայտնում է Huffington Post-ը՝ հղում անելով The Wrap-ի լրագրող Ջեֆ Սնայդերի Twitter-ին:
Ինչպես հայտնում է Սնայդերը, Տարանտինոն վերադարձել է «Զզվելի ութնյակի» դերերի քննարկմանը դերասանների հետ ու կապվել է Սեմյուել Լ.Ջեքսոնի հետ: Լրագրողի տեղեկություններով՝ Տարանտինոն ներկայումս մտադիր է վերամշակել ֆիլմի սցենարը ու պատրաստվում է այն դնել արտադրության:
Ավելի վաղ Տարանտինոն հայտարարել էր, որ սցենարի արտահոսքի պատճառով չի նկարահանելու ֆիլմը և նախընտրում է սցենարը հրապարակել գրքի տեսքով: