Այսօր բոլոր մադրիդիստների համար տոն է. Ռոնալդուն դարձավ 29 տարեկան


00:34 , 5 փետրվար, 2014

Այսօր բոլոր մադրիդիստների համար տոն է: Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատարը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, կարիերան սկսելով պորտուգալական «Սպորտիգում», այնուհետև պաշտպանելով «Մանչեսթեր Յունայթեդի» գույները, ի վերջո, իր ֆուտբոլային գագաթնակետին հասավ Մադրիդի «Ռեալի» կազմում:

Նվաճած բազում մրցանակներ՝ թե՛ անհատական, թե՛ թիմային մրցապայքարում, խոսում են Ռոնալդուի փառահեղ կարիերայի մասին: Նրա խաղը անսահման երջանկություն է պարգևում իր ֆուտբոլասերներին, որոնք աշխարհում անչափ շատ են:

Նրան սիրողները շատ են, քննադատողները նույնպես, սակայն նա իր խոսքը ասում է խաղադաշտում:

Ռոնալդուն այսօր դառնում է 29 տարեկան 
Ծնունդդ շնորհավո՛ր, Կրիշտիանու Ռոնալդու !!!