Անգելա Մերկելն աջակցել է Ժան Կլոդ Յունկերի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում


23:17 , 4 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը դարձել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի ֆավորիտ այն բանից հետո, երբ նրա թեկնածությունն աջակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հաղորդում է The Financial Times-ը: 

Մարտին Եվրախորհրդարանի ամենաազդեցիկ կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Դուբլինում կանցկացնի իր համագումարը, որում կառաջադրվի Յունկերի թեկնածությունը, ով արդեն հայտարարել է այդ պաշտոնի համար պայքարելու մասին:

Պարբերականի տվյալներով՝ Մերկելը զանգահարել է Յունկերին և հեռախոսազրույցի ընթացքում հաղորդել, որ կաջակցի նրան: Հաղորդվում է, որ Յունկերին համանման աջակցություն են ցուցաբերել նաև ԵՄ աջակողմյան կուսակցության առաջնորդները:

Եվրախորհրդարանում թվով երկրորդ կուսակցությունը՝ Սոցիալիստական կուսակցությունը, իր թեկնածուին կընտրի Հռոմում փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ն անցկացվող համագումարին: Ֆավորիտ է համարվում Եվրախորհրդարանի գործող նախագահ Մարտին Շուլցը: