22:56 , 4 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ծայրահեղական գործունեության հետ կապված հանցագործությունների համար սահմանված նվազագույն պատիժը խստացնելու մասին օրենք: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժինը:
Օրենքի նոր նախագիծը նախատեսում է ծայրահեղականության հրապարակային կոչեր հնչեցնելու համար սահմանված պատիժների նախնական շեմի բարձրացում:
Ներկայիս 100 հազար ռուբլի տուգանքից այն հասնելու է 300 հազար ռուբլու, ինչպես նաև նախկին երեք տարի ազատազրկման փոխարեն սահմանվել է չորս տարի:
Բացի այդ, օրենքի 282-րդ դրույթով (ատելության և թշնամանքի քարոզում կամ մարդկային արժանապատվության ոտնահարում) նախատեսված պատժաչափը այսուհետև կազմելու է չորս տարի ազատազրկում՝ հարկադիր աշխատանքի կատարմամբ և 300 հազար ռուբլի տուգանք:
Ծայրահեղականության հիքմերի վրա ընկերակցությունների ստեղծման համար պատժաչափը կկազմի 500 հազար ռուբլի կամ ընդհուպ մինչև վեց տարվա ազատազրկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ