ՀԱԿ-ԲՀԿ սիրավեպը շարունակվում է


18:01 , 26 հունիս, 2012

Այսօր ՀԱԿ-ի հանրահավաքն է ու առավոտվանից համացանցի լրահոսը հեղեղված էր տարբեր գրառումներով ու հոդվածներով՝ հաճախ իրարամերժ; Ուզում եմ ևս մեկ անգամ կենտրոնանանլ ՀԱԿ-ԲՀԿ առանցքի հարցին, որովհետև վերջին իրադարձությունները ինչ որ չափից ավել հակասական են այս առումով։

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես ողջ նախընտրական ու հետընտրական շրջանում այս երկու ուժերը իրար ջան էին ասում ու աչքով անում։ Վարդան Օսկանյանի պատմությանը հաջորդեց ևս ոչ պակաս տարօրինակ իրավիճակ, երբ կոնգրեսականները ավելի եռանդով էին պաշտպանում Օսկանյանին քան հարազատ կուսակցությունը։ Սա շարունակվում էր մինչև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտրարությունը, որը էլ ավելի պծտորեց ջուրը։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը հայտրարել էր, որ ինքը սկզբունքորեն չի կարող պաշտպանել մի մարդու, ով ունի իր բաժին պատասխանատվությունը մարտիմեկյան իրադարձություններում և չի երբեք չի էլ խոստովանել դրանում։ 

Հիմա փաստորեն ունենք մի բեկված քաղաքական մոզաիկ, որտեղ դժվար է հասկանալ, թե ինչ է պատկերված։ Մի կողմից ունենք հին-նոր կուրսի շարունակություն ու տարբեր ասեկոսեներ, ընդհուպ ինչև վկայություններ, որ այսօրվա հանրահավաքի «մասսովկան» ԲՀԿ-ն է ապահովելու, որ սակավամարդ չլինի։ Մյուս կողմից էլ Նիկոլի հայտրարությունը ու հենց Օսկանյան-ԱԱԾ տարօրինակ վալսը։

Չգիտեմ ինչքանով եմ իրավացի, բայցց կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում նախագահական ընտրությունների համար կազմակերպված բեմական ներկայացման նոր ակտի։ Այսինքն, ես կարծում եմ, որ այս ամենը կոչված է լղոզելու մարդկանց հիասթափվածությունն ու նոր ինտրիգ մտցնելու գալիք ընտրություններում։ Կարծում եմ, որ հիմա ակտիվ կերպով կերտվում է Վարդան Օսկանյանի նոր իմիջը, որը նրան քիչ թե շատ ընկալելի ու ընդունելի այլնտրանքի կարգավիճակ կշնորհի, մյուս կողմից էլ, պատրանք է ստեղծվում, իբր ՀԱԿ-ի ներսում ոչ միօրինակ մոտեցում կա ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցին, ինչպես նաև հենց Օսկանյանի թեկնածությանը աջակցել-չաջակցելու մասով։

Եթե ես իրավացի եմ, այս մամենը հետևում է մեկ միջանկյալ և մեկ հիմնական նպատակ.

- ինչպես նշվեց, ստեղծվում է Սերժ Սարգսյանին «ձեռնոց նետող» ընդդիմադիր թեկնածուի իմիջ, որպեսզի ընտրությունները անցնեն իբր մրցունակ պայմաններում,

- իսկ հիմնական նպատակն է, ամեն գնով պահել այն կեղծ զգացողությունը, թե իբր հայրենի քաղաքական դաշտում կա ռեալ ընդդիմություն ու այլակարծություն, իսկ սա իր հերթին պահանջում է, որպեսզի արվի հնարավորս, որ ՀԱԿ-ը վերջնականապես չկորցնի իր լեգիտիմությունը, որպես արմատական ընդդիմություն։