21:59 , 4 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում գրանցվել է ձկների անկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և նշում, որ դեպքի մասին տեղեկացվել է այսօր՝ 18.13-ին։
Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ գետի ափի երկայնքով նկատվել են մոտ 40 անկած ձկներ:
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ահազանգն ստացել են դեռ երեկ՝ ժամը 17-ի սահմաններում:
«Ահազանգն ստանալուց անմիջապես հետո թեժ գիծ է բացվել, նախարարության բնապահպանական պետական տեսչությանը համապատասխան հանձնարարական է տրվել: Ձկների նմուշներն արդեն վերցվել և ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության: Դեռ արդյունքները չունենք: Դեռևս չեմ կարող ասել, թե երբ կլինեն։ Համապատասխան հաղորդագրություն է տրվել նաև իրավապահ մարմիններին»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ