Ողջունելի է, որ մարդիկ գիրք առնելու համար հերթ են կանգնում


20:04 , 4 փետրվար, 2014

Շատ ուրախ եմ, որ մարդիկ դեռ գիրք են առնում։ Ինչի եմ տենց ասում՞։ Պատասխանեմ։ Էսօր գնացել էի Կենտրոնում գտնվող գրախանութ (չէ, չէ, գիրք կարդալու ծարավ չունեմ, ուղղակի ուրիշի համար էի գիրք առնում։) ու զարմացա. գրախանութում հերթ էր…կային տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ։
Բոլորը ակտիվ հարցու փորձ էին անում, այս կամ այն գրողի անուններ էին հարցնում. կա էս ստեղծագործությունը, սրա նմանը ու տենց…
Ինչ եմ ուզում ասել. «Ողջունելի է, որ մարդիկ գիրք առնելու համար հերթ են կանգնում ու գումար վճարում, տեխնիկայի այս զարգացած դարում»։