Շանթ Հարությունյանի որդին պատմել է իր և ռազմագիտության ուսուցչի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին


19:48 , 4 փետրվար, 2014

Շանթ Հարությունյանի որդին պատմել է իր և ռազմագիտության ուսուցչի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասինPanorama.am-ը գրում է.

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանը իրեն ծեծել է: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Այսօր օրս սկսվեց լավ, ամեն ինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը, արժանացա գովեստի` ուսուցիչների կողմից: Շատ ուրախ էի, որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին: Ինձ թվում էր, որ իմ ամենաերջանիկ օրերից է: Բայց դասերի վերջում դպրոցի մայոր Գրիգորյանի կողմից, ռազմագիտության առառկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի: Պատմեմ, թե ինչպես է պատմությունը սկսվել:

Երկու շաբաթ առաջ, դասի ժամանակ, մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ: Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով: Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը: Նա փորձում էր համոզել մեզ, որ մենք երբեք անկախ չենք եղել, չենք ու չենք լինի, և լավ է որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայինները, որ զոհվել են ապարդյուն է եղել, որ ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող: Ես իր ասածը առարկեցի: Նա ասեց, որ հոգեկան խանգարումներ ունեմ, քանի որ կարծում եմ Հայստանը պետք անկախ լինի, և Ռուսաստանի լծի տակ չլինելով Հայաստանն ավելի լավ կլինի: Նա ինձ ասեց դու հիվանդ ես, ես քո հետ խոսելու բան չունեմ, իսկ ես ասեցի ավելի լավ է հիվանդ լինեմ, քան ձեր նման ստրուկ: Ասեցի ու հեռացա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ