Համանախագահներին չի հաջողվել համոզել ադրբեջանական իշխանություններին շփման գծից հետ քաշել դիպուկահարներին. արցախցի դիվանագետ


19:06 , 4 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցին՝ ասաց, թե չի կարծում, որ այցի ընթացքում կարվեն բեկումնային հայտարարություններ:

Հիշեցնենք, որ այս օրերին Մինսկի խմբի համանախագահները գտնվում են տարածաշրջանում. Նրանք փետրվարի 3-ին այցելել էին Ադրբեջան, իսկ փետրվարի 5-ին կլինեն Հայաստանում:

«Մինսկի խմբի համանախագահներին չի հաջողվել համոզել ադրբեջանական իշխանություններին շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և համաձայնեցնել հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմը»,-նշեց Մասիս Մայիլյանը, շարունակելով, թե քանի դեռ հակամարտող կողմերն ու միջնորդները չեն գտել հակամարտության կարգավորման փոխընդունելի բանաձև, տարածաշրջանային նոր պատերազմի կանխարգելումն ու հրադադարի ռեժիմի ամրապնդումը շարունակում են մնալ արդիական խնդիրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ