19:00 , 4 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն քննադատում է երկրի ներքաղաքական իրադրության կարգավորման շուրջ իշխանության հետ ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝ Եվգենիան:
«Նա բանակցությունները համարում է անիմաստ ու անընդունելի: Դրանք կարող են միայն հանգեցնել կասկածելի փոխզիջումների: Իշխանությունը պարզապես ցանկանում է ժամանակ շահել: Իմ մայրը դեմ է ինչ-ինչ կիսամիջոցներին»,-ասել է Եվգենիա Տիմոշենկոն ավստրիական Die Presse հրատարակությանը տված հարցազրույցում:
Յուլյա Տիմոշենկոն, դստեր խոսքով՝ այն կարծիքին է, որ շուտով «քաղաքացիները կհաղթեն», իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կորցնում է վերահսկողությունը երկրի իրադրության նկատմամբ:
Տիմոշենկոն դրական է գնահատել նաև այն փաստը, որ Եվրոպան սկսել է խոսել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների մասին: