18:29 , 4 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Թովմասը աշխատում էր «Զվարթնոց» օդակայանի սրճարաններից մեկում` որպես խոհարարի օգնական: Նա մեղադրվում է նույն սրճարանի աման լվացողին ուրագով հարվածելու համար: Թովմասը աշխատակցից տոկոսով գումար էր խնդրել` 50 հազար դրամ և 250 դոլար: Մի օր էլ աշխատանքից տուն վերադառնալիս մեքենայի մեջ Թովմասի և աշխատակցի մեջ վիճաբանություն էր սկսել: Միմյանց ծեծել էին, կռիվը շարունակվել էր Արբատ գյուղի դաշտերից մեկում: Տուժածին Թովմասը ուրագո՞վ է խփել, թե` ոչ: Մինչև այսօր չկա ոչ մի ապացույց: Դեպքից ավելի ուշ քննիչը վիճաբանության վայրում ուրագ է հայտնաբերել, բայց գործիքը փորձաքննության չի ենթարկվել:
Մեկ տարի է Թովմասը «Նուբարաշեն» քրեակատարողականում է, խափանման միջոց ընտրվել է կալանքը: Տղան մինչև միջադեպն արդեն հոգեկան շեղումներ ուներ:
Քրեակատարողականում Թովմասը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Տուժողը պահանջում է Թովմասին դատապարտել 14 տարի ազատազրկման: Փաստաբանն էլ հայտարարում է` 21-ամյա երիտասարդին չարդարացնելու դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ