17:59 , 4 փետրվար, 2014
Մոտենում են գարնանային տոները: Գարունը ինքնին գեղեցիկ է: Գեղեցիկ սեռն էլ մեկ ամիս վայելու է իր տոնը: Իհարկե, գարունն իր առավելություններն ունի նաև ընտանեկան բյուջեի ծախսերի կրճատման առումով: Տան ջեռուցման համակարգերը հիմնականում անջատվում են ու 50.000 դրամ խնայողություն է կատարվում: Գարնանը ավելանում են այլ ծախսեր, օրինակ, հիմա կանանց կարելի է նվիրել սվարովսկի քարերով ձեթ (ես չեմ հասկանում ինչի համար, բայց դե կարելի է): Իհարկե, Հայաստանը մեծ արագությամբ է ցանկանում զարգանալ, բայց սոցիալ-տնտեսական այս ֆոնին դա մի տեսակ ոչ թե զարգացում, այլ քաղկենիություն է հիշեցնում:
Մի անգամ տաքսու մի վարորդ ինձ ասաց, որ հայերը մենակ շորերով ու արտաքինով են նմանվում եվրոպացուն, բայց փողոցն օրինական անցնել այդպես էլ չեն սովորում: Իհարկե, պարզ բան ասաց, բայց խորիմաստ: Հիմա էլ Ձեթ, որի գինը 12.500 դրամ է, և սա այն պայմաններում, երբ մինիմալ աշխատավարձը շատ չի գերազանցում ձեթի գնին: Բայց դե վաճառողին էլ չես կարող մեղադրել: Նրանք լավ գիտեն, որ հայերի մոտ արմատացած է «հարևանս ունի, ես խի չունենամ» դարերով եկող նախանձը: Մի հատ այդպիսի ձեթ կառնեն, տարրան կպահեն, ու անընդհատ, արդեն ավելի էժանագինը կլցնեն:
Թերևս այսքանը: Սիրեք և եղեք սիրված, գարունը սիրո եղանակ է: