20:21 , 4 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մարդիկ, ովքեր բնակվել են ժամանակակից Իսրայելի տարածքում, ուղտերին վարժեցրել են 3.5-4 հազար տարի առաջ՝ պարզել են Թել Ավիվի համալսարանի գիտնականները:
Նրանք նման եզրակացության են եկել ուղտերի ոսկրերի ռադիոածխածնային վերլուծության հիման վրա: Ոսկրերը հայտնաբերվել էին Հարավային Լևանտի տարածքի հնագույն բնակավայրերի մոտ:
Մասնավորապես, գիտնականները նշում են, որ, ըստ ամենայնի, ուղտերին ընտանի են դարձրել մ.թ.ա. XI դարում:
Նրանք հավելում են, որ դա հակասում է Հին Կտակարանի պատմություններին, ինչը հերթական վկայությունն է առ այն, որ Աստվածաշունչը գրվել է նկարագրվող իրադարձություններից երկար տարիներ հետո: