ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում. պարզաբանում «կուտակային»–ի վերաբերյալ


17:40 , 4 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կայքը՝ անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների օրենքի» շուրջ զարգացումներին։ 

Հիշեցնենք, որ այս օրենքի որոշ դրույթների, մասնավորապես պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբը դիմել էր ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` պահանջելով անհապաղ որոշում կայացնել էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռևս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»:

Այս կապակցությամբ ՊԵԿ–ի պարզաբանման մեջ ասվում է. «Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ (այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» ու «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքները), որով նախատեսվում էր Հայաստանում եկամտային հարկի և կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման համապատասխան միջոցառումներ և ժամանակացույց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ