Մահից մի քանի ամիս առաջ Հոֆմանի կինը վտարել էր նրան բնակարանից. ԶԼՄ-ներ


17:34 , 4 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի քաղաքացիական կինը նրա մահից մի քանի ամիս առաջ տանից վտարել էր նրան հերոինից կախվածություն ունենալու համար: Այս մասին գրում է The New York Post-ը՝ հղում անելով դերասանին մոտ աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հոֆմանը ուժերի ներածի չափով փորձել է պայքարել սթափ մնալու համար, սակայն նրա կինը՝ Միմի Օ՝Դոնելը, խնդրել է նրան տեղափոխվել՝ որոշ ժամանակ հեռու լինելու երեխաներից և իրեն կարգի բերելու համար: 

Մոտ 3 ամիս առաջ դերասանը վարձակալել է բնակարան՝ 3 թաղամաս հեռու այն տնից, որտեղ բնակվում էր կինը՝ երեք երեխաների հետ: 

Դերասանին կիրակի առավոտյան մահացած էին գտել իր բնակարանում, լոգարանի հատակին՝ ներարկիչն աջ նախաբազկի մեջ: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել էին հերոինով լցված մոտ 50 փաթեթներ:

Դերասանի մահվան նախնական պատճառը թմրամիջոցային գերդոզավորումն է: