17:22 , 4 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
«ՀայՌուսգազարդ» ընկերության գործողությունները` կապված «Հասար» ՍՊԸ-ի հետ, իրավաչափ են և օրինական, ինչի վերաբերյալ պատրաստ են ներկայացնել բոլոր հիմքերը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ արձագանքելով «Հասար» ՍՊԸ-ի տնօրեն, ֆերմեր Սամվել Հարությունյանի ասուլիս-բողոքին:
««Հասար» ՍՊԸ-ի գազամատակարարումը դադարեցվել է պարտքի պատճառով, որի բռնագանձման վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Եվ որպես անբարեխիղճ բաժանորդի, հետագայում առաջարկվել է վճարել կանխավճար, որը բխում է կողմերի միջև կնքված բնական գազի մատակարարման՝ «Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդ» պայմանագրի դրույթներից»,- փոխանցեց Շուշան Սարդարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ