16:52 , 4 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Փետրվարի 3-ին ռազմական գործողությունների ընթացքում Իրաքի բանակը և իշխանություններին հավատարիմ աշխարհազորայինները ոչնչացրել են 57 իսլամիստի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գրոհայինները ոչնչացվել են Ռամադի քաղաքի շրջակայքում, որտեղ վերջին շրջանում ակտիվ էին սուննի իսլամիստները:
France Presse գործակալությունը հայտնում է, որ այս քաղաքում բանակի գործողությունները շարունակվում են ամեն օր. փետրվարի 1-ին իշխանամետ ուժերը սպանել էին 35 իսլամիստի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ