16:59 , 4 փետրվար, 2014
Ղրիմի պատերազմի ժամանակ անգլիացի ու ֆրանսիացի զինվորները միասին խմում են ճակատամարտի դաշտում (1853-1856թթ.):
Ռենտգեն ճառագայթման հետազոտություն, 1940թ.-ի նոյեմբեր:
Լինդա, Փոլ և Մերի Մքքարթնիների ինքնալուսանկարը, 1969թ.:
Բեռլինը նախապատրաստվում է Մուսոլինիի այցելությանը, 1937թ.-ի սեպտեմբեր:
Մոսկվայի 1908թ.-ի մեծ ջրհեղեղը:
Աշխատավոր կանայք Սովետական միությունում, 1930-40-ականներ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իտալական հետևակային զորքի զինվորներն իրենց հեծանիվներով բարձրանում են բլուրը, 1915թ.:
1914թ.-ին կանանց ցույցը տղամարդկանց հավասար ընտրական իրավունքներ ձեռք բերելու համար: Կնոջ ձեռքի պաստառի վրա գրված է. «Օգնեք հաղթել ընտրությունը»:
Կանադացի անտառապահները Ֆրանսիայում՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, 1917թ.:
1910թ.-ի փարիզյան Մեծ ջրհեղեղի ժամանակ գրադարանի գրքերը լողում են ջրով ծածկված փողոցներում:
Գոլֆ երկնաքերի վրա, 1932թ.:
Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարներից, մոտավորապես 1917-18թթ.:
Էլվիս Փրեսլին Elva Mk 6-ի ղեկին՝ «Վիվա, Լաս Վեգաս» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1962թ.:
Տիտանիկ, մոտավորապես 1912թ.:
Լոնդոնյան Թաուեր կամուրջը, 1893թ.:
Նյու-Յորք, 19-րդ դար:
Կաթ մատակարարող տղամարդը շշերով կաթը տանում է գերմանացիների կողմից ռմբակոծության ենթարկված լոնդոնյան փողոցով, 1940թ.:
Կոպենհագենի հեծանվորդները 1940-ականներին:
Կոշկակարը 19-րդ դարում:
Գազային դիմակներ հագած տղամարդիկ գործարանի բակում ֆիզիկական վարժություններ են կատարում, մոտավորապես 1935թ.:
Կինը կաթ է տալիս կատվին, 1921թ.: