16:46 , 4 փետրվար, 2014Esem.am-ը գրում է.
Նախորդ ամիս դերասան Վարդան Պետրոսյանի «մասնակցությամբ» ավտովթար տեղի ունեցավ, որը ողբերգական ավարտ ունեցավ. դրա հետևանքով երկու անչափահաս երեխա զոհվեց: Վարդան Պետրոսյանն անգիտակից վիճակում հայտնվեց հիվանդանոցում. նրան վիրահատեցին` հեռացնելով փայծախը, լյարդը` կարեցին: Վթարից կարճ ժամանակ անց, սակայն, դերասանի առողջական վիճակը քննարկման երկրորդ պլան մղվեց, իսկ կիզակետում Վարդան Պետրոսյանի մեղավորության չափն էր: Համացանցը բաժանվել էր երկու մասի. ոմանք պնդում էին, թե դերասանին պետք է դատել, ոմանց համոզմամբ էլ Վարդան Պետրոսյանը ևս զոհ է: Փաստն այն է, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, և որևէ մեկի մեղավորությունն ապացուցված չէ: Սակայն շատերը, այդ թվում` իրավապահները, մոռանում են անմեղության կանխավարկած կոչվածը:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Վարդան Պետրոսյանին ձերբակալեցին: Չպահպանվեց անգամ դերասանի անմեղության կանխավարկածը: Ըստ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` գործին ամենամեծ վնասը հասցրել է քննչական մարմինը: «Ես 99 տոկոսով գիտեմ` ինչպես է եղել դեպքը, և կարող եմ դա ապացուցել. այդ մասին գիտեն նաև Վարդանն ու տուժող մյուս ընտանիքը: Շատ ցավալի է, որ մահացել է երկու երեխա: Առայժմ կարող եմ նշել, որ գործով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը ո՛չ արագ է վարել, ո՛չ ալկոհոլ օգտագործած է եղել, ո՛չ էլ քնել է ղեկին, բայց նախաքննական մարմինն ապօրինի ձերբակալել է Վարդանին` չունենալով որոշակի հանգամանքներ: Նախաքննական մարմինը չի հասկացել` հետագա ինչ քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ կերպ արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»,- հայտնել էր փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ