16:27 , 4 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ երբ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն ԱԺ-ում ներկայացնում էր 2013թ-ի գործունեությունը, հայտարարեց, որ թե՛ տնտեսական մրցակցության, թե՛ հակամենաշնորհային դիրքի, թե՛ գերիշխող դիրքի առումով ՀՀ-ը մոտ 15 կետով առաջ է անցել ԱՊՀ և Մերձբալթյան երկրներին:
ԱԺ փոխխոսնակը փաստն արձանագրելուց հետո հարցրեց, թե քանի տարվա ընթացքում է նման իրավիճակ արձանագրվել: «Նաև ԱՊՀ երկրների շարքում ու Մերձբալթյան երկրների շարքում այս պահին առաջատար ենք: Սա կարևոր է, ըստ իս, քանի որ յուրաքանչյուր տնտեսության զարգացման համար կարևորագույն գործոններից մեկը ազատ մրցակցության ապահովումն է: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայում ևս նմանատիպ գործունեության ապահովումը, որպեսզի ոչ միայն կարողանաք պահպանել, այլև լուծեք այն խնդիրները, որոնք որ իրոք կան մեր տնտեսությունում»,- հարցրեց Էդուարդ Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ