Ֆորմուլա-1-ի 50%-ը հնարավոր է վաճառվի 5 միլիարդ դոլարով


15:21 , 4 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Գործարար Ջոն Մելոունին պատկանող Liberty Global ներդրումային հիմնադրամը և  Discovery Communications մեդիաընկերությունը առաջարկել են CVC Capital-ին գնել Ֆորմուլա-1 ավտոարշավի 49%-ը, գրում է Դեյլի Տելեգրաֆը: Գործարքի արժեքը կարող է կազմել 5 միլիարդ դոլար:

Ներդրման նպատակն ավտոարշավի հեռարձակման իրավունքների պայմանագիր ստանալու հնարավորությունն է, որն այժմ պատկանում է Ռուպերտ Մերդոկի ավստրալական News Corp ընկերությանը:

Ֆորմուլա-1-ն ամենամեծ ժողովրդականություն վայելող մարզաձևերից մեկն է աշխարհում: 2013 թվականին ավտոարշավը դիտել է 450 միլիոն մարդ: