Սոչիի օդանավակայանն Օլիմպիական խաղերի ընթացքում կունենա 42մլն դոլար եկամուտ


15:02 , 4 փետրվար, 2014

Aysor.am-ը գրում է.

Օլիմպիական խաղերի անցկացման օրերին Սոչիի օդանավակայանը բիզնես-օդանավեր ընդունելու արդյունքում կարող է վաստակել 42 մլն դոլար: 

Օդանավակայանն արդեն ստացել է բիզնես-օդանավեր ընդունելու 650 հայտ: Միջինում ամեն նման օդանավի սպասարկումն արժե 64 հազար ԱՄՆ դոլար: Օդանավակայանը նման բարձր գինը բացատրում է նրանով, որ հայտերի մեծ մասը խաղերի բացման և փակման օրերի համար են: 

Ռուսական լրատվամիջոցները համեմատության համար նշում են, որ նախորդ ողջ տարվա ընթացքում օդանավակայանի եկամուտը կազմել է 70 մլն դոլար: