Աշխարհի 10 ամենաանողոք գիտնականները, որոնց սատանայական գիտափորձերը սարսուռ են առաջացնում


17:22 , 4 փետրվար, 2014

 10  Լաուրետա Բենդեր

10- shock
1940-ականներին և 1950-ականների սկզբներին Լաուրետա Բենդերը նյարդաբան և հոգեբույժ էր աշխատում Բելեվյու հիվանդանոցում: Նա առաջինն է, ով երեխաների վրա փորձարկել է էլեկտրաշոկով բուժման մեթոդը: Նա իր փորձարկումների համար ընտրում էր այն երեխաներին, ում մոտ աուտիզմ էր ախտորոշվել: Ինքնագոհ Բենդերը չէր ընդունում ոչ մի քննադատություն և հրապարակայնորեն հպարտանում էր իր հաջողություններով. նրան հաջողվում էր էլեկտրաշոկի մեթոդով բուժել անգամ 4 տարեկան երեխաներին: Սակայն իրականում ամեն ինչ այնքան հարթ չէր ընթանում, ինչպես Բենդերն էր ներկայացնում: Բելեվյուի փակ դռներից այն կողմ Բենդերի մեթոդներով բուժվող երեխաների մոտ նկատվում էր կատատոնիա: Նրա պացիենտներից շատերը չափահաս տարիքում բանտ էին ընկնում, ինքնասպանություն գործում, իսկ նրանց ծնողները նկատում էին, որ իրենց երեխաները կործանված մարդիկ էին: Այն երեխաները, որոնք ստիպված էին եղել բուժում անցնել այս բժշկի մոտ, հետագայում նկարագրում էին այն սարսափելի պայմանները, որոնց իրենք ստիպված էին դիմակայել բուժման ընթացքում: Բելեվյու հիվանդանոցում նրանց ստիպում էին երգել ու երջանիկ ձևանալ, մինչ նրանց այս վայրագ մեթոդով «բուժում» էին:  Երեխաներին այնքան ժամանակ էին էլեկտրաշոկի ենթարկում, մինչև նրանց մոտ ջղաձգության նոպաներ էին սկսում կամ նրանք կորցնում էին գիտակցությունը: Երբ երեխաներն ուշքի էին գալիս, նրանց կոնֆետ էին տալիս: Բենդերի մոտ բուժում անցածներից շատերին սխալմամբ էին ախտորոշել աուտիզմով կամ շիզոֆրենիայով: Հետագայում պարզվել էր, որ նրանք իրականում չեն տառապում այդ հիվանդություններով: Բենդերը ավելի ուշ իր բուժման մեթոդներն ընդլայնեց և սկսեց LSD տալ իր հիվանդներին:

 9  Սաուլ Կրուգման

1- hepatitis1954 թ.-ին Դոկտոր Սաուլ Կրուգմանը սկսեց աշխատել Նյու-Յորքի Սթաթեն Այլենդում գտնվող Վիլոուբրուքի պետական դպրոցում: Այս հաստատությունը նախատեսված էր մտավոր և հոգեկան խանգարումներով երեխաների համար: Համաճարակաբան Կրուգմանը ցանկանում էր ուսումնասիրել հեպատիտի տարածումն ու զարգացումը, ինչպես նաև փորձարկել հնարավոր պատվաստանյութերը: Նա իբրև հետազոտության սուբյեկտներ ընտրեց 700 երեխայի: Երեխաների կեսին նա ներարկեց հեպատիտի վիրուսի թեթև տեսակը՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կարող էին հաղթահարել հիվանդությունը և արդյոք դրանից հետո նրանք իմունիտետ ձեռք կբերեին այդ հիվանդության հանդեպ: Մնացած երեխաները առանց արհեստական միջամտության էին վարակվել հեպատիտով:

Ի վերջո, Կրուգմանը և նրա հետազոտական թիմը եզրակացրին, որ այն երեխաները, որոնց նրանք վարակել էին հեպատիտով, ավելի մեղմ ախտանշաններ ունեին, քան նրանք, ովքեր առանց արհեստական միջամտության էին վարակվել այս հիվանդությամբ:

Արդարանալու համար Կրուգմանն ու իր թիմակիցները նշում էին, որ բնակչության շրջանում հեպատիտն արդեն իսկ չափազանց տարածված էր, ուստի նրանք առանձնապես մեծ ռիսկի չէին դիմում, այլ պարզապես վարակում էին երեխաներին այն հիվանդությամբ, որով նրանք վաղ թե ուշ վարակվելու էին: Կրուգմանին քննադատողները պնդում են, որ որևէ մեկին դիտավորյալ նման հիվանդությամբ վարակելն անընդունելի է: Նրանք նաև ասում են, որ դա խարդախ հետազոտություն էր, քանի որ երեխաների ծնողներին տեղյակ չէին պահել, թե ինչ վտանգներով է հղի նման հետազոտությունը: Բացի այդ, ժամանակը կարող էր ավելի արդյունավետ կերպով օգտագործվել, եթե հետազոտող բժիշկները զբաղվեին հեպատիտի բուժմամբ և ոչ թե տարածմամբ:

 8  Լոդ Համփրեյզ

2- bathroomԼոդ Հմափրեյզը սոցիոլոգ էր, ով ակտիվ գործունեություն էր ծավալում 1960-ականներին: Նա չափազանց հետաքրքրված էր, թե ինչ էր կատարվում հասարակական բաղնիքներում: Նա մասնավորապես հետաքրքրված էր նույնասեռականների հարաբերություններով: 60-ականներին և 70-ականներին շատերը ձերբակալվում էին նույնասեռականության համար: Համփրեյզը ցանկանում էր իմանալ, թե ինչն էր դրդում տղամարդկանց բաղնիք գնալ և այնտեղ իրենց համար զուգընկեր գտնել: Նրան հետաքրքրում էր, թե ովքեր էին այդ տղամարդիկ և ինչ կյանքով էին ապրում բաղնիքից դուրս:  

Իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար Համփրեյզը ծանոթացավ նույնասեռականների հետ և բաղնիքում ստանձնեց դիտորդի դերը: Մինչ տղամարդիկ իրար հետ սեռական կապի մեջ էին մտնում բաղնիքի սենյակներից մեկում, Լոդը հետևում էր, որպեսզի հանկարծ ուրիշ մարդ ներս չմտներ: Համփրեյզը ընկերացավ այդ տղամարդկանցից շատերի հետ և նրանց համոզեց կիսվել իր հետ իրենց կյանքի մասին տեղեկություններով՝ առանց նրանց տեղյակ պահելու, թե ով էր ինքը և ինչով էր իրականում զբաղված բաղնիքում: 

Համփրեյզը հետևում էր այն տղամարդկանց, որոնք նրան չէին պատմում իրենց անձնական կյանքի մասին: Հետագայում նա կերպարանափոխվում էր և նրանց ներկայանում իբրև առողջապահական ծառայության հարցազրուցավար: Հարցազրույցի ընթացքում նա փորձում էր կորզել իրեն հուզող հարցերի պատասխանները, որոնք նախկինում չէր կարողացել ստանալ: Երբ հետազոտությունը հրապարակվեց, հասարակական դժգոհության ալիք բարձրացավ: Մարդիկ նշում էին, որ Համփրեյզը մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու իրավունք չուներ:

 7  Ջոն Հանթեր

3- john hunterՋոն Հանթերը ծնվել է 18-րդ դարում՝ Շոտլանդիայում: Նա ժամանակակից վիրաբուժական մեթոդների հիմնադիրն է: Անհերքելի է, որ նա զգալի ներդրում է ունեցել գիտության մեջ, սակայն նրա հետազոտական մեթոդները իրեն բնավ պատիվ չեն բերում: 13 տարեկանում նա հրաժարվեց շարունակել ֆորմալ կրթությունը: 7 տարի շարունակ նա հավաքում էր տարբեր կենդանիների և հերձում նրանց: 20 տարեկանում նա իր եղբայր Վիլյամի հետ տեղափոխվեց Լոնդոն: Այդ ժամանակ Վիլյամը բժշկական դպրոցի տնօրեն էր: Վիլյամը իր կրտսերը եղբորը աշխատանք տվեց բժշկական դպրոցում: Ջոնի աշխատանքային պարտականություններից էր ապահովել դիակների բավականաչափ քանակ անատոմիայի և հերձման հետ կապված առաջադրանքների կատարման համար:

Ասում են, որ սկզբում Վիլյամը ինքն է գնացել գերեզմանատներ՝ այնտեղից նոր թաղված դիակներին գողանալու համար: Շուտով Վիլյամը դիակներ մատակարարելու ավելի հեշտ եղանակ է գտել: Նա կապեր է հաստատել գերեզմանների գողերի հետ, ովքեր էլ նրա կարգադրությամբ դիակներ են գողացել: Հանթերը մահացավ 1739 թ.-ին, և նրա աշակերտները հետազոտական նպատակներով հերձեցին նրա դիակը:

 6  Յուջին Սանգեր

9- radiation

Որոշ աղբյուրներում Յուջին Սանգերը ներկայացվում է իբրև հերոս, իսկ այլ աղբյուրներում՝ իբրև հրեշ: Ցինցինատիի համալսարանը անգամ նրա անվամբ կրթաթոշակային հիմնադրամ ունի: Այս համալսարանում նա համարվում է միջուկային բժշկության առաջամարտիկ: Համալսարանի աշխատակիցները խնամքով թաքցնում են այն փաստը, որ նրա հետազոտական մեթոդները, մեղմ ասած, վիճելի են: 1960-ականներին Յուջինը ճառագայթման ենթարկեց քաղցկեղով հիվանդ ավելի քան 90 հիվանդների: Նա ասում էր, որ այդ քայլին գնացել է հիվանդության բուժման եղանակը գտնելու և հիվանդների վիճակը թեթևացնելու համար:   

Սակայն, իրականում այդ հետազոտությունը պատվիրված էր և հովանավորում էր Պենտագոնի կողմից: Հետազոտության նպատակն էր պարզել, թե որքան ճառագայթման մարդ կարող էր ենթարկվել, մինչև որ կկորցնի ֆունկցիոնալությունը: Հետազոտության սուբյեկտներն աղքատ մարդիկ էին, ովքեր հիմնականում պատկանում էին բանվոր դասակարգին: Նրանց 60 տոկոսը սևամորթ էր: Ճառագայթման ենթարկված հիվանդներից 21-ը մահացան առաջին ճառագայթումից մի ամիս հետո ընկած ժամանակահատվածում: Յուջինն ասաց, որ միայն հինգ հոգի էին մահացել ճառագայթման հետևանքով, սակայն հետագայում խոսքը փոխեց և ասաց, որ սուբյեկտներից ոչ մեկը ճառագայթման հետևանքով չէր մահացել: Այս գիտափորձը սուր քննադատության արժանացավ, քանի որ Յուջինը իր սուբյեկտներին չէր զգուշացրել, որ նրանք կարող էին մահանալ ճառագայթումից: 

Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ