14:50 , 4 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Կապույտ գույնը օգնում է պայքարել հոգնածության դեմ՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Sleep գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով կարճ ալիքի լույսի ազդեցությունը մարդու կոգնիտիվ ունակությունների վրա:
Մասնավորապես, նրանք մի քանի ամիս շարունակ 6.5 ժամ տևողությամբ 16 մասնակցի ենթարկել են կապույտ և կանաչ լույսի ազդեցության:
Հետազոտողներին հաջողվելէ պարզել, որ կապույտ գույնի ազդեցությանը ենթարկված մարդիկ ավելի քիչ են ցանկացել քնել, իրենց ավելի առույգ են զգացել, իսկ նրանց ռեակցիան եղել է բավական արագ:
Գիտնականները հուսով են, որ տվյալ օրինաչափությունը կօգնի գիշերային ժամերին աշխատող մարդկանց: