14:38 , 4 փետրվար, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 3-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունների և պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավցոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 27-ին հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբորը՝ Արթուր Սաֆարյանին սպանելու մեջ:
*** 14:57
Քիչ առաջ SHAMSHYAN.com-ի հետ կապ հաստատեց «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի մամլո պատասխանատուն, և հայտնեց, որ Ի. Սարգսյանը ֆեդերացիայի փոխնախագահը չէ: Նա ժամանակին եղել է ֆեդերացիայի նախկին անդամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ