14:32 , 4 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
«Գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ համարում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերին հետաքրքրում է ոչ թե այդ փաստաթղթերի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանը, այլ հասարակությանը մոլորեցնելը, այսօր ԱԺ-ում խմբակցության անունից եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Իսկ մինչ այդ նա հայտարարեց, թե իրենք նման պայմանագրերի են գնացել՝ հաշվի առնելով բացառապես շարքային քաղաքացու և տնտեսվարողի շահը։
«Շարքային քաղաքացու մասին խոսում ենք, որ հունվարի սկզբին բավական ցուրտ եղանակ էր և մեր քաղաքացիները դժվարությամբ էին գումար հայթայթում՝ վճարելու գազի գնի դիմաց։ Ինչի՞ մասին էր մտածում Կառավարությունը, պետությունը վերջին տարիներին, եթե ոչ այդ խնդրի մասին, ինչի՞ մասին էր մտածում, եթե ոչ ձեռնարկությունների մասին, որոնք գազի գնի հարաճուն աճի պարագայում կարող են հայտնվել անմրցունակ վիճակում»,-ասաց նա։
Գագիկ Մինասյանը նշեց, թե գազի համար վճարում են ՀՀ սպառողները և կասկած հայտնեց, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նրանց համար են ցանկանում հարցերի պատասխան ստանալ, քանի որ նման պատասխանը կարող են ստանալ հենց այսօր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից, ով ելույթ է ունենալու ԱԺ–ում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ