Անգամ մի դեպքի մասին չեմ լսել, երբ հենց ապօրինի զենք վաճառողը բացահայտվի


14:23 , 4 փետրվար, 2014

Հետաքրքիր է։ Ոստիկանությունը անընդհատ հետաքննում, մեկ-մեկ էլ բացահայտում է հանցագործություններ, որոնք կատարվել են ապօրինի պահվող զենք օգտագործելով։ Ընդ որում, ինչ թույն զենք ասես որ չես հանդիպի էդ արձանագրություններում։ Բայց այսքան ժամանակ անգամ մի դեպքի մասին չեմ լսել, երբ հենց ապօրինի զենք վաճառողը բացահայտվեր։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ ես կողմ եմ քաղաքացիներին զենքի ազատ, վերահսկվող վաճառքին։ Պատճառը մեկն է. հանցագործը միշտ էլ կարող է զինվել (փաստացի տեսնում ենք, որ արդեն վաղուց էլ զինվել է), իսկ օրինապահ քաղաքացին զրկվում է պաշտպանվելու հնարավորությունից։