Արմեն Մարտիրոսյան. Թևան Պողոսյանը դեռ շատ անելիքներ ունի կուսակցությունում


12:37 , 4 փետրվար, 2014

Aysor.am-ը գրում է.

Դեռ չգիտենք, թե փետրվարի 18-ին ինչ ֆորմատով Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի ժողովրդի հետ: Մենք դեռ ոչինչ չենք որոշել: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Ժառանգության» ղեկավարի առաջիկա հանրահավաքի մասին, ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

«Հիմա հանրահավաքի մասին տարածվող լուրերն ապատեղեկատվություն են, քանի որ ինքներս էլ դեռ չգիտենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության ներկայիս պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատը հետ վերցնելու վերաբերյալ որոշմանը, ըդգծելով՝ դա ճիշտ որոշում էր: 

«Դրական եմ գնահատում գործընկերոջս այս որոշումը: Թևան Պողոսյանը դեռ մեծ անելիքներ ունի կուսակցության ներսում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: