Ոստիկանությունը հաստատում է՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով կա ձերբակալված


11:50 , 4 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ երեկ՝ փետրվարի 3-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցների խաչմերուկից Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1969 թվականի ծնված Իսրայել Սարգսյանին: Վերջինս դեռևս կասկածյալի կարգավիճակում է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին նաև, որ Սարգսյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է «Բերետա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5ա շենքի բակում սպանվել է քրեական հեղինակություն Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: