5 ամենաարյունարբու ռուս մարդասպանները


12:12 , 4 փետրվար, 2014

Հսկայական Ռուսաստանը, ունենալով բնակչություն մեծ, ունի նաև բավականին մեծ թվով հանցագործներ, ովքեր բազմաթիվ մարդկանց կյանքեր են խլել: Այս հոդվածում կանդրադառնանք 5 ամենաարյունալի ռուս մարդասպաններին:

 5  Վալերի Ասատրյան

Великие психопаты: Валерий Асратян

Վալերի Ասատրյանը (այլ կերպ հայտնի է նաև որպես «Директор») դերասանուհիների համար իսկական մղձավանջ էր: 1988-1990թթ. մոսկվայաբնակ մանիակը հայտնի ու ազդեցիկ ռեժիսոր էր (այստեղից էլ մականունը), ով խաբում էր անփորձ աղջիկներին` նրանց փառքի ու հաջողությունների հասցնելու խոստումներով: 

Ասատրյանին առավել հետաքրքրում էին սեռական բնույթի հանցագործությունները, սակայն իր հանցագործությունների հետքը մաքրելու ճանապարհին շուտով դառնում սերիական մարդասպան: Իր «գործունեության» ակտիվ տարիներին նա բռնաբարել է տասնյակ զոհերի, որոնցից առնվազն երեքին սպանել ընթացքում: Չցանկանալով ուշադրություն գրավել՝ նա ամեն անգամ սպանելիս նոր մեթոդներ էր օգտագործում, այնպես որ, ոստիկանությունը չկասկածեր, որ բոլոր այդ սպանություններւ մեկ մարդու ձեռքի գործ էր:

Ասատրյանը բավականին խելացի էր ու հոգեբանական կրթություն ուներ: Թակարդը գցելու նրա նախընտրած տարբերակը իր զոհերին որպես ռեժիսոր ներկայանալն էր: Նա անձը հաստատող կեղծ փաստաթղթերով հաստատում էր իր ով լինելը ու, խաբելով նրանց, ու տանում իր տուն: Այնտեղ նա իր զոհերին կոկտեյլ էր հյուրասիրում, որի մեջ թմրանյութ էր լցնում ու իրականացնում իր հանցանքը, նույնիսկ երբեմն զոհերին օրերով իր մոտ պահում: Զոհերից շատերը շատ ավելի լավ էին հիշում տեղի ունեցածը, քան ինքը «ռեժիսորը» կանխատեսում էր: Բավականին մանրակրկիտ հետաքննության արդյունքում ոստիկանությանն ի վերջո հաջողվում է գտնել հանցագործին, ու 1992 թ.-ին՝ հենց Սովետական Միության փլուզմից հետո, հրազենի միջոցով սպանել նրան:

 4  Ալեքսանդր Բիչկով

2

Ասել, որ Ալեքսանդր Բիչկովը չէր սիրում արբեցողներին, կնշանակի թերագնահատել նրան: Իրականում նրան այնքան էին նյարդայնացնում, որ նա սպանում էր այնքան արբեցողների, ինչքան որ հասցնում էր: Բիչկովն ինքն իրեն անվանում էր Ռեմբո՝ Սիլվեստր Ստալոնեյի ֆիլմի հայտնի կերպարի անունով: Նա զինվում էր հսկայական դանակով ու մուրճով ու իր զոհերի հետևից դուրս գալիս փողոցներ:

2009-2012թթ. «Ռեմբոն» առնվազն 9 դժբախտ զոհ է ունեցել, խոշտանգել նրանց անմարդաբնակ վայրերում, մասնատել նրանց մարմիններն ու թաքցրել: Բոլոր սպանությունների մանրամասները նա գրի է առել իր նոթատետրում, որը նա վերնագրել է «Վիշապի տարում ծնված արյունոտ գիշատիչի որսը»: Նա նաև պնդել է, որ կերել է իր զոհերից առնվազն երկուսի սիրտը՝ չնայած այս պնդումները չեն ապացուցվել: Բիչկովն ընդամենը 24 տարեկան էր, երբ նրան բռնեցին, ու նա բացատրել է, որ արել է այդ ամենն միայն իր ընկերուհու մոտ տպավորություն գործելու համար: Թերևս նա ավելի լավ կաներ ծաղիկներով տպավորեր, և ոչ թե սպանություններով:

 3  Անատոլի Սլիվկո

Serial-Killers-O-Estripador-da-Floresta-Anatoly-Slivko-Vitimas.jpg

Տարիներ շարունակ մի հանցագործ հրեշ Նովոսիբիրսկը սարսափի մեջ էր պահում: Քաղաքում տղաներ էին պարբերաբար անհետանում: Ոստիկանությունը լրջորեն ու մանրամասնությամբ հետաքննություն էր անցկացնում, սակայն նրանց այդպես էլ չէր հաջողվում որևէ հետք գտնել:

1985-ին հանցագործը վերջապես բռնվեց: Անատոլի Սլիվկոն Չերգիդների ակումբի ազդեցիկ առաջնորդներից էր, ով չարաշահելով իր դիրքը, շահում էր դեռահաս տղաների վստահությունը: Իր երիտասարդ տարիքում Սլիվկոն ավտովթարի ականատես էր եղել, որտեղ իր աչքի առաջ այրվող վառելիքի մեջ պիոների համազգեստով տղա էր մահացել: Այս սցենարը նրան ոգևորիչ է թվում ու միտքն անընդմեջ հետապնդում է նրան: 

Չերգիդ ակումբում դիրք զբաղեցնելուց հետո՝ նա փորձում է իրականացնել այն ահասարսուռ մտքերը, որոնք հետապնդում էին իրեն:  Նա խաբելով առևանգում էր տղաներին ու տեսագրում նրանց՝ վարկաբեկող դրության մեջ: Այնուամենայնիվ, նրան չէր բավարարում միայն նրանց դիտելով: Սլիվկոն սպանում էր դեռահասներին, անդամահատում ու այրում նրանց մարմինը:

Նա տղաներին խաբում էր՝ ասելով, թե ֆիլմ է նկարահանում նացիստների մասին, ովքեր տանջում ու խոշտանգում են երեխաներին, ու որ նրանք կարող են նկարահանվել այդ ֆիլմում: Տղաներն այնքան էին վստահում նրան, որ համաձայնում են, որ նա անի այն, ինչ անհրաժեշտ է, իսկ հանցագործն առիթից օգտվելով, կախաղան էր հանում տղաներին՝ մինչև վերջիններս կհասկանային հանցագործի իրական մտադրությունները:
Նույնիսկ երբ հանցագործին ձերբակալում են ու մահվան դատապարտում, նա շարունակում է իրեն բարյացակամ պահել: Մինչև վերջին պահը նա հանգիստ, առանց որևէ բարդությունների համագործակցել է քննիչների հետ: Երբ ոստիկանությունը մեկ այլ սերիական մարդասպանի էր փնտրում, նա նույնիսկ օգնում էր, որպեսզի կարողանան հասկանալ մարդասպանի մտքի ընթացքը:

 2  Սերգեյ Գոլովկին


Ձիաբույծ Սերգեյ Գոլովկինը հանգիստ բնավորություն ուներ ու հազվադեպ էր շփվում մյուս մարդկանց հետ: Չնայած նա բավականին ամաչկոտ ու չշփվող բնավորություն ուներ, այնուամենայնիվ, նա սովորություն ուներ միայն մեկ հայացքով նյարդայնացնել մարդկանց: Դժվար էր պատկերացնել, որ այս մարդը երբևէ կարող է դաժան մարդասպան դառնալ, ինչևէ, դա է իրականությունը: Նրան «Վիշապօձ» կամ «Ձկնորս» էին անվանվում: 1986-1992թթ. Գոլովկինը սպանում ու խոշտանգում է 11 մարդու: Սկզբում նա խեղդում էր իր զոհերին, այնուհետև խոշտանգում նրանց մարմինները, ինչպես ամենադաժան սարսափ ֆիլմերում: Նա կտրատում էր դիակները, հանում փորոտիքը, վառում ու ամեն անգամ դա անելու տարբեր մեթոդներ օգտագործում:

Նա նույնիսկ մի անգամ փորձել է ուտել զոհերի միսը, սակայն իր պնդմամբ նրան դուր չի եկել մսի համը:
Ոստիկանությանը հաջողվում է ի վերջո բռնել դաժան հանցագործին ու 1996թ. նրան մահապատժի ենթարկել:

 1  Մանիակների ակադեմիա


Նիկիտա Լիտկինը և Արտյոմ Անոֆրյովը երիտասարդ պանկեր էին, ովքեր տարված էին նեո-նացիզմով ու միշտ սև էին հագնվում: Նրանք առցանց երաժշտական ու ֆաշիստական բազմաթիվ համայնքների ակտիվ անդամներ էին: Առցանց նրանք հայտնի էին այնպիսի անուններով, ինչպես օրինակ «Peoplehater» (մարդկանց ատող), ու վարում այնպիսի էջեր, ինչպես, օրինակ,  «Մենք աստվածներ ենք, ու մենք ենք որոշում՝ ով պետք է ապրի և ով մեռնի»:

Ի վերջո պարզվում է, որ Դնեպրոպետրովսկի մանիակները հենց Լիտկինն ու Անոֆրյովն էին, ում ասում էին «Ակադեմիայի մանիակներ»: 2010թ.-ի դեկտեմբերից մինչև 2011թ.-ի ապրիլ ամիսները մարդասպանները 8 մարդու կյանք են խլել: Բարեբախտաբար, նրանք այնքան էլ հմուտ չէին հետքերը մաքրելու հարցում,  ու ոստիկանությանը հաջողվում է բռնել նրանց՝ խուսափելով ավելի շատ զոհերից: «Ակադեմիայյի մանիակներին» ձերբակալում ու դատապարտում են, ու միայն նրանց մայրերն էին, որ ողբում էին նրանց համար: