ԱԺ-ում տեսախցիկներ են տեղադրվում անվտանգության նկատառումներով. Գուրգեն Դումանյան


11:43 , 4 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում տեսախցիկների տեղադրումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են նման սարքեր տեղադրվում:

«Դրանք տեղադրվելու են ոչ միայն շենքի ներսում, այլև ԱԺ ամբողջ տարածքում: Դա մեր անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է, սակայն, ֆինանսավորման բացակայության պատճառով մի քանի տարի հնարավոր չէր ապահովել դրա իրականացումը: Այժմ համապատասխան գումարը հատկացվել է, ուստի և այդ աշխատանքները սկսել ենք իրականացնել և կավարտենք մի քանի ամսվա ընթացքում»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ