ՀՀ վաստակավոր արտիստուհի Էլինե Աղամյանն այսօր «գոյատևում է» ընդամենը 80.000 դրամով


11:42 , 4 փետրվար, 2014

Խնդրում եմ բոլոր բարի մարդկանց, ունևոր մարդկանց աջակցությունը...
Ցավով ու մի քիչ էլ վախով եմ գրում, որովհետև եթե իմանա անձը, ում մասին գրում եմ, կարող է վիրավորվել, նեղսրտել, որովհետև իր տեսակով ազնվական է, վեհ, արժանապատիվ...
ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր ԷԼԻՆԵ ԱՂԱՄՅԱՆ.
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Վարդուշի դերակատար, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի, տաղանդավոր արվեստագետ...
Մի քանի տարի առաջ կորցրեց 18-ամյա տղային, հետո ամուսնուն՝ մեր մշակույթի լավագույն կառավարիչներից մեկին՝ ԼԱԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ...
Ապրում է թշվառության ու հոգսերի մեջ, անգամ վառարան չունի, գազն անջատել են, որովհետև չունի միջոցներ վճարելու համար... Ապրում է ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձով...
Հույս ունեմ, որ Վանաձորի և Հայաստանի սրտացավ և ունևոր մարդիկ կօգնեն այս տաղանդավոր դերասանուհուն, դժբախտ կնոջն ու մորը...
Ուղղակի խնդրում եմ...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ