Հալեպի Նոր Գյուղ հայահոծ շրջանում ռումբեր են պայթել


11:36 , 4 փետրվար, 2014

Հալեպի Նոր Գյուղ հայահոծ շրջանում ռումբեր են պայթելPanorama.am-ը գրում է.

Հալեպի Նոր Գյուղ հայահոծ շրջանում ռումբեր են պայթել: «Բերիո Լուրեր»-ի փոխանցմամբ, դրանցից մեկն ընկել է կեսօրին` ժամը 13:00-ին, Կիլիկա շենքից մի փոքր այն կողմ, ինչի հետևանքվ երկու մարդ է զոհվել` արաբ կին և նրա թոռնիկը:

Նաև վիրավորներ են եղել, ովքեր անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց վիճակը բուժօգնությունից հետո կայուն է: Նյութական վնասներ են եղել:

Երկրորդ պայթունը կեսօրից հետո, ժամը` 5:00-ին է տեղի ունեցել, երկու թնդանոթների թիրախը ծաղկավաճառ ՄԻՏԱՆի հարևանությամբ է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ