Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաև ձկնաբուծության վրա


10:46 , 4 փետրվար, 2014

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաև ձկնաբուծության ոլորտի վրա: Արարատի և Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի պաշարների նվազման հետևանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, որպեսզի կարողանան պոմպերով ջուր մղել դեպի ջրավազաններ: Այս իրավիճակի արդյունքում ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկայումս դադարեցրել է աշխատանքը, գրում է «Ժողովուրդ»-ը

«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով, Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ազդել է նաև ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա: