10:30 , 4 փետրվար, 2014
Սա դեռ ամենը չէ: Օրվա սպառնալիք:
ԱԺ նիստերը վերսկսվել են: Երեկ ոչ մի նորություն չգրանցվեց: Շարմազանովը անջատեց Նիկոլի խոսափողը, Նիկոլը ջղայնացավ: Բայց ինչ-որ բան պակասում էր, չկար Ֆլեթչերի կարկառուն ուսանողուհի Զարուհի Փոստանջյանը: ԱԺ-ում հետևում են հին թևավոր խոսքերին` լավագույն նորը մոռացված հինն է:
Գալուստ Սահակյանը կրկին ստանձնել էր ամենամտածող պատգամավորի դերը: Նա երկար մտածելուց հետո որոշեց, որ հաշվիչ հանձնաժողովը պետք է կազմվի 11 հոգուց (ֆուտբոլ երևի շատ է սիրում), որոնցից 5-ը պետք է լինեն ՀՀԿ-ական: Գալուստ Սահակյանին մնա, կասի եկեք ԱԺ-ն դարձնենք 201 հոգի որոնցից 200 թող լինեն ՀՀԿ-ական, իսկ 201-րդը թող լինի Հեղինեն Բիշարյանը, էլի ՀՀԿ-ական:
Երեկ շատ օգտատերեր բողոքում էին, որ որոշ տնտեսվարողներ պահումներ են անում աշխատողներից: Հարգելի գործատուներ և ոչ միայն, ՍԴ-ի որոշման համաձայն, կուտակայինի որոշ դրույթներ կասեցվել են, և մարդիկ կարող են այդ գումարները չփոխացել ու չտուգանվել: Խնդրում եմ հարգեք ՍԴ որոշումը ու մարդկանց իրավունքը:
Սվարովսկի քարերը, երեկ անպակաս էին մեր ֆբ պատերից: Մեզ հայտնի Սուպերմարկետը շարունակում է Հայաստանը «զարգացնելու» սուրբ գործը: Ձեթի վրա որ սվարովսկի քարեր չլինեն, մարդկանց ձմեռվա կարտոֆիլը չի տապակվի: Ասում եմ, եկեք օրենք ընդունենք, որ բոլորս պետք է պարտադիր տապական անենք սվարովսկի քարերը կրող ձեթով: